|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսական պարեկային «Սմետլիվի» նավը, որ գտնվում է Էգեյան ծովի հյուսիսային հատվածում, կանխել է բախումը թուրքական նավի հետ: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Առավոտյան ժամը 09:03-ին ռուսական նավի անձնակազմը 1 կմ հեռավորության վրա հայտնաբերել է թուրքական նավը, որն ուղղությունէ վերցրել դեպի խարսխված «Սմետլիվի»-ն: Չնայած ռուսական նավի անձնակազի նախազգուշական բոլոր միջոցներին` ռադիո եւ լուսային ազդանշաններին, թուրքական նավի անձնակազմը որեւէ կերպ չի արձագանքել: Երբ նավերի հեռավորությունը հասել է 600 մետրի` բախումը կանխելու համար` ոչ խոցելու նպատակով արձակվել է կրակոց, որից հետո թուրքական նավը կտրուկ փոխել է իր ուղղությունը եւ շարունակել ընթացքը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Դեպքի առնչությամբ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդը հրավիրվել է ՌԴ ՊՆ: