|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին զինծառայողների տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը:
Զինծառայող, զինվորական մեքենայի վարորդ Արտյոմ Թովմասյանը, ցավոք, տեղում մահացել է: 8 վիրավոր այժմ գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, ցավոք, նրանցից երեքի վիճակը շարունակում է մնալ ծանր: