|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Կ.Պոլսում հիշատակի միջոցառումներ կանցկացվեն: Ermeni Haber կայքի տեղեկացմամբ` թուրքական «DurDe» հասարակական նախաձեռնությունը մարտի 27-ին ժողով է գումարելու, որին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եվրոպացի ակտիվիստներ:
Ժողովին ներկա կլինեն նաև հայ մտավորականներ և արվեստագետներ: «DurDe» հասարակական նախաձեռնության կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ ժողովին ներկա կգտնվեն «Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման» (EGAM) նախագահ Բենիամին Աբթանը, «Հայկական ընդհանուր բարեգործական միության» (ՀԲԸՄ) Եվրոպայի պատասխանատու Նիկոլա Դավիթյանը:
Միջոցառումը տեղի կունենա մարտի 27-ին Կ.Պոլսում: Թուրքական հասարակական կազմակերությունների և ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն հարցեր` կապված համատեղ պայքարի կազմակերպման հետ: Նշվում է, որ հանդիպումն անցկացվելու է դռնբաց պայմաններում: