|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սարյան փողոցում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ բռնությունների ենթարկված մի շարք անձինք դիմել են դատախազություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Սարյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասով համապատասխան ցուցում է տրված: Այն անձինք, ովքեր կդիմեն և կհայտնեն իրենց նկատմամբ տեղի ունեցած բռնության մասին, մենք, համապատասխանաբար, քննություն կիրականացնենք»,-ասաց նա և հավելեց. «Իրավական գնահատական պետք է տրվի նաև այն անձանց գործողություններին, ովքեր բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ»:
Ընդհանուր առմամբ, անդրադառնալով ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքերին` դատախազն ասաց. «Ես կարող եմ միանշանակ ասել հետևյալը` ոստիկանի կողմից ֆիզիկական ուժ գործադրելը ոստիկանի գործառույթների մեջ է մտնում: Շատ դեպքերում ուժ չգործադրելը կարող է պատասխանատվության առաջ կանգնեցնել»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: