|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպում է ունեցել Անկարայում աֆրիկյան երկրների դեսպանների հետ:
Ըստ ihlassondakika-ի` Դավութօղլուն ասել է, որ Թուրքիայի առևտուրը Աֆրիկայի հետ գտնվում է լավ վիճակում, և Թուրքիայի բարգավաճումը կնպաստի Աֆրիկայի բարգավաճմանը:
«Այսուհետ թուրք-աֆրիկյան հարաբերությունների ընթացքը ավելի զարգանալով է շարունակվելու: Սա մեզ համար երկարաժամկետ ռազմավարական հարաբերություն է: Պատմությունից եկած մեր հատուկ հարաբերությունները բոլոր ոլորտներում ամրապնդելու ենք: 21-րդ դարը Աֆրիկայինը և Թուրքիայինն է լինելու»,- ասել է Դավութօղլուն: