|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկու մահվան կորոներական հետաքննությունը կսկսվի 2014-ից ոչ շուտ. հայտնում է РИА Новости-ն:
«Բորիս Բերեզովսկու մահվան հետ կապված որևէ նորություն դեռևս չկա: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ կորոներական հետաքննությունը կսկսվի հունվարից ոչ շուտ»,- գործակալությանը ասել է Թեմզ Վելի շրջանի ոստիկանության ներկայացուցիչը: Նրա խոսքերով` հետաքննությունը ձգձգվում է, քանի որ դեռ պատրաստ չեն որոշ փորձաքննությունների արդյունքները:
Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկու մարմինը մարտի 23-ին լոգարանում հայտնաբերել էր նրա թիկնապահը: Նախնական հետաքննության համաձայն` գործարարը կախվել է: