|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) հայտարարել է, որ չի քվեարկի Յոզեֆ Բլատտերի օգտին ՖԻՖԱ-ի նախագահի` հունիսի 1-ին կայանալիք ընտրությունների ժամանակ: Ինչպես տեղեկացնում է անգլիական Independent-ը, հնարավոր է, որ FA-ն հրաժարվի քվեարկելուց, քանի որ երկրորդ թեկնածու Մոհամմեդ բեն Համմամը նույնպես վստահություն չի ներշնչում անգլիացի պաշտոնյաներին:
Հիշեցնենք, որ վերջիններս ՖԻՖԱ-ին և Քաթար-2022-ի կազմկոմիտեին մեղադրում են կոռուպցիայի մեջ: