|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը ողջունել է ամերիկյան կողմի հետ բանակցությունները ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ և դրանց շարունակման պատրաստակամություն է հայտնում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ:
Նա հիշեցրել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացը նախաձեռնել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը:
«Բանակցություններ, որոնք մենք ողջունել ենք և շարունակում ենք դրանց շարունակման պատրաստակամություն հայտնել…. 2025 թ. օգոստոսին Ալյասկայում մենք ընդունեցինք առաջարկներ, որոնք, ինչպես համոզված էինք, Միացյալ Նահանգները ներկայացրել էր անկեղծ սրտով և ամենաբարի մտադրություններով», - նշել է Լավրովը: