|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպան կարող է ԱՄՆ-ին հորդորել Իրանի հետ բանակցություններ վարել միջազգային նորմերի շրջանակներում՝ դրանով իսկ կառուցողական դեր խաղալով Իսլամական Հանրապետության շուրջ ճգնաժամի կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները բացառապես միջազգային նորմերի և կանոնների շրջանակներում՝ Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով, իսկ Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ՝ ԱՄՆ-ին հորդորելով պահպանել այդ շրջանակները»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:
Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ վարչակազմի կողմից չափազանց շատ պահանջներն ու քաղաքական կամքի բացակայությունն են, որ խոչընդոտում են երկրների միջև համաձայնագրի կնքմանը, չնայած փորձագետների մակարդակով համաձայնությունների ձեռքբերմանը: