|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Yerkir.am-ն ներկայացրել է ԿԳՍՄ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում անհամապատասխանությունների մասին: Հանձնաժողովն այժմ իրականացնում է ստուգում:
Yerkir.am-ը նաև դիմել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին հետևյալ հարցումով`
«ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2023 և 2024 թվականների հայտարարագրեում ներկայացրել է, որ աշխատանքի վարձատրություն է ստացել Արև երեխայի զարգացման հիմնադրամից /ՀՎՀՀ 01279389/ համապատասխանաբար 66000 և 120000 դրամ:
Սակայն ՊԵԿ 2023 և 2024 թթ. ներկայացրել է զրոյական հաշվետվություններ:
Ավելին, այդ հաշվետվություններում Ա. Սվաջյանը ներկայացված է, որպես հիմնադրամի կառավարիչ, որի իրավունքը, որպես բարձրաստիճան պաշտոնատար անձ չուներ: Արև երեխայի զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջից երևում է , որ հիմնադրամը 2023 և 2024 թթ. իրականացրել է գործունեություն»:
Yerkir.am-ը խնդրել է քննարկել վերոնշյալ հարցերը և արդյունքների մասին տեղեկացնել:
ՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մաթևոսյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցմանը, նշել է, որ խնդրարկվող տվյալների ստացման համար պահանջվում է կատարել լրացուցիչ աշխատանք և այն կտրամադրվի օրենքով սահմանված ժամկետում: