|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փաստաբան Վահե Գրիգորյանը գրում է․
«Արդեն գրեթե երկու տարի է, ինչ Սահմանադրական դատարանը չի հրապարակում իր որոշումը, թե արդյո՞ք քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելու մասով, վերջապես համապատասխանում է Սահմանադրությանը կամ ոչ։
Ընդ որում. թե' դիմումի իրավագետ հեղինակներս, թե' դիմող Ազգային ժողովի պատգամավորների 1/5-րդը, թե' ՄԻՊ-ը և թե' Վենետիկի հանձնաժողովը գտել են, որ ըստ էության դիմումն ակնհայտ հիմնավոր է, հոդվածի մասը` հակասահմանադրական։
Իրոք չեմ հասկանում այս որոշման հրապարակման հապաղման իմաստը, երբ նախընտրական քարոզարշավով պայմանավորված` բազմաթիվ անձինք կրկին զրկվելու են ազատությունից` հակասահմանադրական օրենքի կիրառման հիմքով»։