|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը շուրջ 1 տարի գործում է առանց պետական հավատարմագրման:
Պարզվում է, որ համալսարանի կազմում գործող գյուղատնտեսական քոլեջներն ընդհանրապես չեն էլ ունեցել պետական հավատարմագրում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ղազարյանը.
«2026 թվականի մարտի 6-ին հարցում էի ուղարկել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի տնօրենին և խնդրել էի տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին.
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կազմում գործում են 4 քոլեջներ՝ Երևանի Ա. Քոչինյանի անվան, Շիրակի քոլեջները, ինչպես նաև Սիսիանի և Վանաձորի մասնաճյուղերում գործող քոլեջները: ՀՀ գործող օրենսդրության համաձայն քոլեջները ևս պետք է հավատարմագրվեն: ՈԱԱԿ կայքում չկարողացա գտնել տեղեկատվության վերոնշյալ 4 քոլեջների հավատարմագրված լինելու վերաբերյալ: Որևէ տեղեկատվություն առկա չէ նաև համալսարանի 2021թ. հավատարմագրման փորձագիտական զեկույցում: Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, որ հավատարմագրված են այս քոլեջները, թե ոչ, և արդյոք իրավական պահանջ է դրանց հավատարմագրումը:
Ստացել եմ հետևյալ պատասխանը, ըստ որի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի քոլեջները չեն անցել ինստիտուցիոնալ հավատարմագրում, սակայն պարտավոր էին անցնել:
Հետևությունները թողնում եմ ընթերցողներին:
Կից ներկայացնում եմ իմ ուղարկված հարցումը և ստացված պատասխանը»: