|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինձ են դիմել Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ Արցախի թեմի առաջնորդի հարցով Վեհափառ Հայրապետին խնդրագիր ներկայացնելու նախաձեռնությանը միանալու առաջարկությամբ։ Այս մասին գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Որպես Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ՝ միացել եմ նախաձեռնությանը. ծանոթացել են խնդրագրի տեքստին և ամբողջությամբ համաձայն եմ դրա բովանդակությանը։
Խնդրագրին այս պահի դրությամբ միացել են 22 հասարակական կազմակերպություններ, Արցախի բոլոր չորս ՄԻՊ-երը (նախկին և ներկա), արցախցի մի քանի հանրային գործիչներ»,- գրել է նա։