|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանն ու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շարունակում են շփումները՝ կապված Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մտադրությունների հետ, հաղորդում է Reuters-ը:
Ամերիկացի գեներալ Թոդ Ուոլթերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ռազմական հարաբերությունները մնում են «բացարձակ լավատեսական»՝ չնայած ռուսական Ս-400-եր գնելու դեպքում ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից Թուրքիայի բացառման մասին ԱՄՆ-ի որոշմանը:
«Աքարն ու Շանահանը շարունակում են երկխոսությունը: Իրականում նրանք կարող են հանդիպել մյուս շաբաթ ՆԱՏՕ-ի նախարարական խորհրդակցությունների ժամանակ»,- ասել է Ուոլթերսը: